Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Քրդերի վկայությամբ՝ ԻՊ-ն թունավոր գազ է օգտագործում

Քրդերի վկայությամբ՝ ԻՊ-ն թունավոր գազ է օգտագործում
08.10.2015 | 16:31

Իրաքի կիսաինքնավար քրդական շրջանի կառավարությունը ենթադրում է, որ «Իսլամական պետություն» զինյալ խմբավորումը մանանեխային գազ է օգտագործում քուրդ աշխարհազորայինների (փեշմերգա) դեմ: 35 սպանված աշխարհազորայինների արյան հետազոտություններով թունավոր գազի նշաններ են հայտնաբերվել: Դեռ հստակ չէ՝ այդ զինվորները մահացել են գազի՞ց, թե՞ այլ վիրավորումներից: Քրդական շրջանի ղեկավարությունը «Իսլամական պետության» դեմ պայքարող երկրներին կոչ է անում քուրդ աշխարհազորայիններին քիմիական հարձակումներից պաշտպանվելու հատուկ հանդերձանք տրամադրել:

Դիտվել է՝ 2270

Մեկնաբանություններ